Սիզբը՝ այստեղ
Եթե Թրամփը հատի կարմիր գիծը, Երրորդ համաշխարհայինից խուսափելը կարող է անհնարին լինել
Միայն Պուտինը չէ, որ ԱՄՆ- ին նախազգուշացրել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների տրամադրման հետևանքների մասին…
«Դոնալդ Թրամփը չի կարող չհասկանալ Զելենսկու վարչակարգին հրթիռային համալիրների հնարավոր փոխանցման հետևանքները, որոնք ունակ են կրել նաև ատոմային մարտալիցք»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Խորհրդարանականը կոչ է արել սպասել ԱՄՆ- ի կողմից մանրամասն պարզաբանումների։
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, իրեն հաշիվ է տալիս, թե ինչ հետևանքներ կունենա «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումն Ուկրաինային. այս մասին իր Telegram- ալիքում հայտարարել է Սլուցկին:
«Դոնալդ Թրամփի հայտարարությունը «Tomahawk» հրթիռների մասին սպառնալի՞ք է ծայրահեղ աստիճանի էսկալացիայի, թե՞ ձևական խոսք։ Հստակ պատասխան իրականում դեռ չկա»,- գրել է նա։
Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ «Ուկրաինական խունտայի համար վաղ է ձեռքերը շփել հրթիռների մատակարարման ակնկալիքով»: Նրա կարծիքով, շատ խոսուն էր Կիևին վերաբերող հարցերի և «Tomahawk»- ի օգտագործման ծրագրերի ու նպատակների վերաբերյալ Թրամփի վերապահումը:
Սլուցկին նշել է նաև, որ հակամարտության գոտում հենց ԱՄՆ- ի մասնագետներին հարկ կլինի «սպասարկել» «Tomahawk»- ները: Իսկ ի՞նչ կնշանակի դա…
«Չեմ ուզում սրել, բայց Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկերը բազմակի անգամ կբարձրանան,- ընդգծել է հիշյալ հանձնաժողովի ղեկավարը և իրավացիորեն հավելել.- Եվ դրա սանձազերծման մեղքն ամենևին էլ Ռուսաստանի վրա չի լինի»:
Թրամփին ակնարկել են «Tomahawk»-ների տրամադրման վատագույն սցենարի մասին. «ընտրություն չի մնա»
Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը և դրանց արձակումը Ռուսաստանի տարածք Մոսկվային անխուսափելիորեն կհրահրեն պատասխան գործողությունների, ելնելով վատագույն սցենարից՝ իր նկատմամբ միջուկային հարձակումից. այսպիսի ահեղ նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ- ի ծովային հետևակի հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիտերը։
Նրա կարծիքով, «Tomahawk»- ների առնչությամբ խնդիրն այն է, որ այդ հրթիռները գոյություն ունեն նաև միջուկային տարբերակով։ Սա նշանակում է, որ իր տարածք դրանց արձակման պահին Ռուսաստանը ժամանակ և հնարավորություն չի ունենա պարզելու, թե որ մարտագլխիկն է տեղադրված թռչող հրթիռի վրա՝ միջուկայի՞նը, թե՞ սովորականը…
«Այն պահին, երբ «Tomahawk»- ը կարձակվի Ռուսաստանի տարածք, ռուսներն այլ ընտրություն չեն ունենա, քան ենթադրել, որ այդ հրթիռը կարող է միջուկային լիցք կրել, և այդ ժամանակ ստիպված կլինեն գործել համապատասխանաբար»,- հայտարարել է Ռիտերը: Այսինքն՝ մինչ թիրախին հրթիռի հասնելը, հակառակորդին միջուկային պատասխան հարված հասցնել:
Ռիտերն ընդգծել է, որ ռուսները ՆԱՏՕ- ին չեն կարող թույլ տալ այդպիսի հեռահար հարվածային սպառազինություն տեղակայել Ուկրաինայում:
Արդյունքում աշխարհը կարող է հայտնվել միջուկային ապոկալիպսիսի եզրին
Նմանաբնույթ տագնապով հանդես են եկել նաև ուկրաինացի վերլուծաբանները։ Ավելի վաղ «Երկիր» պարբերականը գրել էր, որ եթե Ռուսաստանը տեսնի «Tomahawk»- ների օգտագործման իրական սպառնալիք, ապա ինքը կարող է գնալ «խաղադրույքների» կտրուկ բարձրացման, ինչի արդյունքում, կարծում են ուկրաինացի լրագրողները, դա աշխարհը կդնի «միջուկային ապոկալիպսիսի եզրին»։
Արթուր Հովհաննիսյան